Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խաղադաշտ կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո, հայտնում է AS-ը։ 27-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի Լա Լիգայի 5-րդ հանդիպմանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին։
2023 թվականի ամռանը Սեբալյոսը նոր պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Չնայած լարված մրցակցությանը, իսպանացին նախընտրեց մնալ և պայքարել թիմում տեղի համար:
Սակայն հուլիսի 13-ին նախամրցաշրջանային մարզումից ընդամենը մի քանի օր անց, կիսապաշտպանը ազդրի վնասվածք ստացավ և դրանից հետո գրեթե երկու ամիս բացակայում էր։