Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է, հայտնում է Bild-ը։
Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) հայտարարեց Հանսի Ֆլիկին աշխատանքից հեռացնելու մասին։ Սեպտեմբերի 9-ին Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Ճապոնիային (1:4):
Նագելսմանի վերջին աշխատանքը եղել է «Բավարիան», որը 36-ամյա մասնագետը լքել է այս տարվա մարտին։ Նախկինում նա մարզել է «Լայպցիգը» և «Հոֆենհայմը»։