Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից պատասխանել է լրագրողների հարցերին։
«Շատ բարդ հանդիպում ենք սպասում։ Հայաստանի հավաքականն արդեն հաղթել է Ուելսին, Լատվիային ու ոչ-ոքի է գրանցել Թուրքիայի հետ։ Վերջին խաղում տեսանք, որ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ ու արագ ֆուտբոլ է խաղում։
Շատ լուրջ ենք մոտենում վաղվա խաղի։ Իսկապես շատ բարդ խաղ ենք ակնկալում»,- ասել է Դալիչը։
Վաղվա խաղին մոտենում ենք 3 միավոր վաստակելու մտքով։ Ամեն դեպքում խաղալու ենք հաղթանակի և դարպասն անառիկ պահելու համար։
Մի փոքր զարմացած եմ ձեր թիմի խաղից։ Շատ լավ հանդիպումներ եք անցկացրել Ուելսի, Լատվիայի և Թուրքիայի հավաքականների դեմ։ Հուսով եմ, որ կկարողանանք միասին որակավորվել Եվրո-2024-ին։ Դուք արժանի եք։ Թեև դժխար կլինի։
Եթե դուք 4 գոլ եք խփել Քարդիֆում, արդեն իսկ հարգանքի եք արժանի։ Շատ լավ թիմ ունեք, ու դրանում նաև նոր մարզիչն ու նոր ֆուտբոլիստներն ունեն իրենց ներդրումը»,- նշել է Դալիչը։