Խորվաթիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Երկու տարի առաջ բավականին բարդ հանդիպում ենք ունեցել, բավականին ագրեսիվ մրցակցի դեմ։ Վաղն էլ մեզ համար դժվար է լինելու, բայց մենք մեծ ցանկություն ունենք վաղվա խաղից և միավոր վաստակելու սպասելիքներով ենք եկել։
Բավականին լավ տպավորություններ ենք ստացել Հայաստանից, այստեղ լավ մարդիկ են։ Ամեն ինչ շատ լավ է, բայց մենք կենտրոնանում ենք վաղվա խաղի վրա։
Բավականին կազմակերպված ու լավ թիմ ունեք, լավ հարձակման գիծ ու նաև լավ հակագորհներ եք կարողանում անցկացնել։ Մրցակցին ուսումնասիրել ենք, բայց չեմ սիրում առանձնացնել անհատներ», – նշել է «Սիթիի» կիսապաշտպանը։