«Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիին հեռացրել է թիմի մարզումներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը բրազիլացի կիսապաշտպան Անտոնիին հեռացրել է թիմի մարզումներից։ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունում է Անտոնիի հասցեին հնչեցված մեղադրանքները։

Այն ֆուտբոլիստները, ովքեր չեն մասնակցել միջազգային հանդիպումներին, պետք է երկուշաբթի վերադառնան մարզումների։

«Որպես ակումբ մենք դատապարտում ենք բռնության գործողությունները: Մենք գիտակցում ենք այս իրավիճակում ներգրավված բոլոր անձանց պաշտպանության կարևորությունը և գիտակցում ենք այդ մեղադրանքների ազդեցությունը բռնության զոհերի վրա»,- ասված է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։