Իսպանիայի, Մադրիդի «Ռեալի» և «Վուլվերհեմփթոնի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին մտադիր է մնալ անգլիական Պրեմիեր Լիգայում։
Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մասնագետը սպասում է առաջարկների Եվրոպայի ուժեղագույն առաջնության ակումբներից՝ չնայած «Վիլյառեալի» և «Լիոնի» գլխավորությամբ հնարավոր աշխատանքի մասին խոսակցություններին։ Հաղորդվում է, որ «Վուլվերհեմփթոնի» փորձն ուժեղացրել է Լոպետեգիի՝ Պրեմիեր Լիգա վերադառնալու ցանկությունը:
Հիշեցնենք, որ Խուլենը լքել է «գայլերի» մարզչի պաշտոնը 2023 թվականի օգոստոսին՝ ինը ամիս գլխավորելուց հետո։ Իսպանացու գլխավորությամբ «Վուլվերհեմփթոնը» Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 13-րդ տեղը։