ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին կոչ է արել արյուն հանձնել Մարոկկոյի երկրաշարժից տուժածներին։
«Այս պահին առաջնահերթ խնդիր է կրիտիկական վիճակում գտնվող մարդկանց արյուն հանձնելը։ Արյուն նվիրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք»,- գրել է Հակիմին իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը, արդեն դարձել է երկրաշարժից տուժածների արյան դոնոր։