Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ֆուտբոլային ակումբը Մերձավոր Արևելքում տրանսֆերային պատուհանի վերջին օրը առաջարկ է արել գնել «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնին, հայտնում է Sky Sports-ը։
26-ամյա բրազիլացի հարձակվողը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանի սկզբից։ Այդ ժամանակից ի վեր նա «Թոթենհեմի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում կարողացել է դառնալ չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, իսկ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո: