Գերմանիայի ազգային հավաքականը նոր ավագ ունի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի ավագ։

«Ես որոշեցի ավագի թեւկապը տալ Գյունդողանին։ Յոզուա Կիմիխի հետ նրանք առաջնորդական դուետ կկազմեն։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք երկուսն էլ ստանձնեցին այս պարտավորությունները: Սա նրանց ավելի շատ էներգիա կտա»,- մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Նախկինում Գերմանիայի հավաքականի ավագը եղել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով նախորդ տարվանից վնասվածքի պատճառով չի խաղացել։

Հիշեցնենք, որ Գյունդողանը ազգային հավաքականի կազմում անցկացրած 67 խաղում խփել է 17 գոլ։ 32-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։