«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը մոտ է «Վիլյառեալը» գլխավորելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 8-ին 46-ամյա մասնագետը բանակցությունների վճռորոշ փուլ կանցկացնի «Վիլյառեալի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ռաուլին այլ ակումբ։ Ռաուլը Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմը գլխավորում է 2019 թվականից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին «Վիլյառեալը» հայտարարեց Կիկե Սետյենի հեռացման մասին, ով թիմը գլխավորում էր անցյալ տարվա հոկտեմբերից։