«Ռեալի» երիտասարդական թիմի ղեկավար Ռաուլը կարող է դառնալ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Վիլյառեալը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում Կիկե Սետյենի պաշտոնանկությունից հետո։ Մասնավորապես, ակումբը դիտարկում է Ռաուլին նշանակելու տարբերակը, ով պատրաստ է կարիերան շարունակել «Ռեալի» համակարգում։
«Վիլյառեալը» դիտարկում է նաեւ Խուլեն Լոպետեգիին ու Պաչետին նշանակելու հնարավորությունը։ Ակումբը հետաքրքրված էր նաև Մարսելո Գալարդոյի և Էդուարդո Կուդեի ծառայություններով, սակայն չկարողացավ համաձայնության գալ այս մասնագետների հետ։