«Արսենալի» վինգեր Նիկոլյա Պեպեն կարիերան կշարունակի Թուրքիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Տրաբզոնսպորում»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Պեպեն արդեն մեկնել է Թուրքիա, որտեղ բուժզննում կանցնի։
Պեպեն «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա խաղում էր «Նիցայում», որտեղ 28 խաղում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։