Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է ամենացավալի պարտության մասին։ Նա ամենացավալին Խորվաթիայի հավաքականի հետ խաղն է անվանել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում։
«Ցավոք, աշխարհի չեմպիոնի կոչումը ևս մեկ անգամ հետաձգվեց: Ցավալի է: Սրանից ավելի տխուր կորուստ չկար: Պետք է հիշել այն լավ բաները, որոնք արդեն արել ենք: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր խաղացել են աշխարհի առաջնությունում, շատ երիտասարդներ, որոնք աճում են: Մենք ավելի լավը կդառնանք:
Մնացել է երեք տարի (մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը), մենք պետք է սկսենք պատրաստվել հիմա: Մենք սկսում ենք թարմացման փուլը: Դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում։ Բայց մենք կփորձենք առավելագույնը տալ մեր նպատակներին հասնելու համար»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։