ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ մտածում է ֆուտբոլում աշխատավարձերի շեմ սահմանելու մասին։
«Ոչ ոք չի ուզում փող կորցնել։ Եթե մենք օրինական կերպով կարողանանք հասնել աշխատավարձի շեմի, որը մեզ թույլ կտա կանոնները, բոլորն անպայման կաջակցեն դրան: Ոչ ոք չի ասի` ոչ: Բայց արդյոք սա օրինական է: Չգիտեմ, բայց բոլորը կցանկանան փող աշխատել և չկորցնել այն»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիան արդեն փորձել է 2021 թվականին 1-ին և 2-րդ լիգայի համար աշխատավարձի շեմ սահմանել, սակայն Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հարցը տարավ արբիտրաժ՝ ասելով, որ դա անօրինական է և անիրագործելի։