«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիին մեղադրանք է առաջադրվել ևս երկու աղջիկների կողմից։
Ռաիսա դե Ֆրեյտասը և Ինգրիդ Լանան հետևել են ֆուտբոլիստի նախկին ընկերուհու՝ Գաբրիելա Կավալինի օրինակին և նրան մեղադրանք առաջադրել։
Իրավաբան-ուսանող Ռաիսա Դե Ֆրեյտասը պնդում է, որ մարմնական վնասվածքներ է ստացել անցյալ տարվա մայիսին Անտոնիի և մի կնոջ հարձակումից հետո։ Նա հիվանդանոցային բուժման կարիք ուներ։
Իր հերթին Ինգրիդ Լանան ասել է, որ Անտոնին փորձել է ստիպել իրեն սեռական հարաբերություն ունենալ իր հետ։