Հայտնի է ԱՊԼ-ի օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները

Պրեմիեր Լիգան հրապարակել է օգոստոս ամսվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։

Մրցանակին հավակնում են Միկել Արտետան (Արսենալ), Խոսեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի), Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ), Դևիդ Մոյեսը (Վեսթ Հեմ) և Անջ Պոստեկոգլուն (Թոթենհեմ)։

Հաղթողի անունը հայտնի կդառնա քվեարկության ավարտից հետո, որը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը։