«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան առաջադրվել է «Ոսկե գնդակի» մրցանակին, որը տարվա վերջում տրվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ըստ մրցանակի հիմնադիր France Football-ի։
22-ամյա վրացին առաջին անգամ ընդգրկվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակում։
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից՝ բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 45 խաղում դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ հարձակվողը հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում» և Բաթումիում, ինչպես նաև ռուսական «Լոկոմոտիվում» և «Ռուբինում»:
Հիշեցնենք, որ 2023 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա Փարիզում 2023 թվականի հոկտեմբերի 30-ին։