Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատմել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» ձախողված վերադարձի մասին իր մտքերը։
«Մեսսին իր կարիերան «Բարսելոնայում» չավարտեց, քանի որ կողմերը համաձայնության չեկան։ Ես ուզում էի, որ նա կարիերան ավարտեր այստեղ՝ Իսպանիայում, և ավելի լավ կլիներ բոլորի համար՝ նրա համար, ինձ համար, «Բարսելոնայի» համար»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ այս ամառ կատալոնական ակումբը փորձել է վերադարձնել արգենտինացուն, սակայն 36-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։