«Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը չի մարզի «Լիոնը», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը մերժել է ֆրանսիական ակումբի առաջարկը, քանի որ դեռ պատրաստ չէ վերադառնալ մարզչական աշխատանքի։ Նա համարվում էր Լորան Բլանին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը։
Փոթերի վերջին ակումբը «Չելսին» էր, որից նա հեռացավ այս տարվա ապրիլին։ Մինչ այդ նա մարզել է «Բրայթոնը», «Սուոնսին» և շվեդական «Էստերսունդը»։