Դավիդ Սիլվան նշել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» միակ մրցակցին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան նշել է Պրեմիեր Լիգայի մեկնարկած մրցաշրջանում «Սիթիի» գլխավոր ու միակ մրցակցին։

«Սա Խոսեպ Գվարդիոլայի ութերորդ մրցաշրջանն է «Սիթիում»։ Նախ՝ առաջին տարում նա վարժվեց Պրեմիեր Լիգային, բայց հիմա դրանք գործնականում անկասելի են։

«Արսենալը» միակ թիմն է, որը հնարավորություն ունի մարտահրավեր նետել «Սիթիին»։ Կարծում եմ, որ նրանք կարող են»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։