Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնել է, թե ինչու չի լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Եղել են զանգեր և խոսակցություններ, բայց ես կենտրոնացած էի իմ ակումբի վրա, 15 գոլ հեռու էի «Ատլետիկոյի» պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդից։
Ես քրոջս ասացի. «Ես չեմ լքի թիմը, կմնամ այստեղ։ Կփորձեմ գերազանցել ռեկորդը»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Canal +-ը։
32-ամյա ֆրանսիացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 344 հանդիպում և դարձել 158 գոլի հեղինակ։