Սոֆյան Ամրաբատը որոշել է իր խաղային համարը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը որոշել է իր խաղային համարը: Մարոկկացին «կարմիր սատանաների» կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Սոֆյան Ամրաբատը վարձավճարով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և թիմի հետ պայմանագիր կնքեց մինչև 2024 թվականի հունիսը։ «Կարմիր սատանաները» «մանուշակներին» վճարել են 10 մլն եվրո։ Վարձակալության պայմանագիրը նախատեսում է 2024 թվականի հունիսին կիսապաշտպանին գնելու իրավունք՝ 20 միլիոն եվրո գումարած 5 միլիոն եվրոյով։

2022/23 մրցաշրջանում Ամրաբատը «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի մոտավոր արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 30 մլն եվրո։