2021 թվականի ամռանը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լքեց կատալոնական «Բարսելոնան»:
Այժմ, երկու տարի անց, նա ուրախացնում է իր տաղանդով ամերիկացի երկրպագուներին, սակայն «Բարսելոնայում» միևնույն ժամանակ ամեն ինչ անկում է ապրել. այդ ժամանակվանից թիմը ստացել է 41 ուղիղ տուգանային հարվածի իրավունք Իսպանիայի առաջնության երկու մրցաշրջանում և գոլ չի հեղինակել։
«Բարսելոնայի» վերջին գոլը տուգանային հարվածից մնում է Մեսսիի՝ 2021 թվականի մայիսին «Վալենսիայի» դեմ խփած հարվածը։