Ռաֆայել վան դեր Վարտի որդին պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտի որդին՝ Դամիան վան դեր Վարտը, պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ 17-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է դանիական «Էսբյերգից» և պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել վան դեր Վարտը «Այաքսի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 156 հանդիպում, դարձել 61 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։