«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Ալ Դուհեյլ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատարյան ակումբը վարձակալում է 31-ամյա բրազիլացուն ու նրա աշխատավարձն ամբողջությամբ կվճարի։ Կոուտինյոն մերժել է «Բետիսի» և «Բեշիքթաշի» առաջարկները՝ միանալու «Ալ Դուհայլին»:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Աստոն Վիլլայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 43 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին այս մրցաշրջանում երկու հանդիպում է անցկացրել՝ ընդհանուր առմամբ խաղալով 24 րոպե։