Մանուել Պելեգրինին 450-րդ հանդիպումը անցկացրեց Լա Լիգայում

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Բետիսը» տարավ մրցաշրջանի երկրորդ հաղթանակը, Մանուել Պելեգրինիի թիմը նվազագույն առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկտամամբ։

Այսպիսով, երկու ոչ այնքան հաջող հանդիպումներից հետո «Բետիսը» կարող է նշել, որ գլխավոր մարզիչը Իսպանիայի առաջնության 450-րդ հանդիպումը անցկացրեց։

Նա Պրիմերայում անցկացրած հանդիպումների քանակով չորրորդ տեղն է զբաղեցրել արտասահմանցի մասնագետների մեջ, իսկ արդեն հոկտեմբերին կզբաղեցնի երրորդ տեղը (եթե, իհարկե, նրա աշխատանքին ոչինչ չպատահի)։