«Յուվենտուսը» պատրաստ է բանակցություններ սկսել թիմի չորս ֆուտբոլիստների հետ

«Յուվենտուսը» պատրաստ է բանակցություններ սկսել թիմի չորս ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելու համար։

Այդ ցուցակում են դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, պաշտպան Ֆեդերիկո Գատտին, կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն և եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզան, հայտնում է La Gazzetta-ը։

Նշվում է, որ Ռաբյոն առաջնահերթություն է «Յուվենտուսի» համար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա հունիսին։