«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Միլանից» կրած պարտությունից հետո (1:2) կոնֆլիկտ է ունեցել հռոմեական ակումբի ֆուտբոլիստների հետ, հայտնում է radioradio.it-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռոմայի» ֆուտբոլիստները դժգոհ են եղել այս հանդիպման համար պորտուգալացի մարզչի ընտրած մարտավարությունից։
Իտալիայի ընթացիկ առաջնության «Ռոման» իր ակտիվում ունի վաստակած մեկ միավորով և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։