Ժոաու Ֆելիշը ահռելի գումար է կորցրել «Ատլետիկոյից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխության համար

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը մոտ 17 միլիոն եվրո է կորցրել Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխության համար, հայտնում է Telecomasia.net-ը։

Ֆելիշը պայմանագիր ուներ «Ատլետիկոյի» հետ, որի համաձայն նա վաստակում էր 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, մինչդեռ «Բարսելոնայում» նրա եկամուտը կկազմի 400 հազար եվրո։

«Բարսելոնա» վարձավճարով տեղափոխվելու համար «Ատլետիկոն» Ֆելիշից պահանջել է երկարաձգել իր պայմանագիրը՝ աշխատավարձի կրճատմամբ՝ 6 միլիոն եվրոյից մինչև 3 միլիոն եվրո։