Հայտնի է դարձել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապաքինման ժամկետը, ով վերջերս վնասվածք էր ստացել։ Լրագրող Ադրիա Ալբետսի խոսքով՝ ուրուգվայցուն կպահանջվի ևս մոտ 15 օր՝ ապաքինվելու համար։
Աղբյուրի համաձայն՝ Արաուխոն խաղադաշտ կվերադառնա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման համար, որում «Բարսելոնան» կմրցի բելգիական «Անտվերպենի» հետ։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։