Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է կրկին փորձել «Ֆուլհեմից» գնել կիսապաշտպան Ժոաո Պալինյային։
Ինսայդեր Նիզար Կինսելլայի խոսքով՝ «Բավարիան» պլանավորում է հերթական փորձն անել հունվարին։ Հիշեցնենք, որ տրանսֆերը չկայացավ այն պատճառով, որ «Ֆուլհեմը» չկարողացավ փոխարինող գտնել ֆուտբոլիստին։
Պորտուգալացին արդեն բուժզննում էր անցել «Բավարիայում» ու թույլտվության էր սպասում պայմանագիրը ստորագրելու համար։ Այնուամենայնիվ, «Ֆուլհեմը» չեղյալ հայտարարեց ամեն ինչ։