Չավին գովել է Ռոբերտ Լևանդովսկուց «Օսասունայի» դեմ խաղից հետո։
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպման 85-րդ րոպեին հարձակվողը 11 մետրանոց է իրացրել։ Այս գոլը հաղթական դարձավ «Բարսելոնայի» համար, հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։
«Երբեմն մենք չափազանց պահանջկոտ ենք: Լևանդովսկին մեզ բերեց վեց միավոր (Լա Լիգայի նախորդ տուրում նա հաղթական գոլը խփեց «Վիլյառեալի» հետ խաղում):
Լևանդովսկին 11 մետրանոց վաստակեց և շատ լավ հանդիպում անցկացրեց։ Մինչ այդ նա մեզ հաղթանակ բերեց։ Լևանդովսկին անընդհատ աշխատում է, նա միշտ այստեղ է։ Նա մեր ռմբարկուն է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի 4 խաղում խփել է 2 գոլ (11 մետրանոց) և կատարել 1 գոլային փոխանցում։