Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նոր պայմանագիր է կնքել, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել մինչև 2025 թվականի կեսը։ 47-ամյա մասնագետը «ներաձուրիների» մարզչի պաշտոնը ստանձնում է 2021 թվականի հունիսից։

Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իտալիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող։ Նախորդ մրցաշրջանում Ինձագին «Ինտերին» դուրս բերեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ նրա սաները նվազագույն պարտություն կրեցին «Մանչեսթեր Սիթիից» 0։1 հաշվով։