Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող էր տեղափոխվել «Չելսի» անցյալ ամառ, սակայն լոնդոնյան ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել 37-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» հնարավորություն ուներ անվճար պայմանագիր կնքել Ռամոսի հետ, սակայն ակումբն անտեսել է այս առաջարկը։
Հիշեցնենք, որ ի վերջո Ռամոսը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս ՊՍԺ-ում, վերադարձավ «Սևիլիա», որի սանն է։ Իսպանացի պաշտպանն ամենաշատ համբավը ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած ելույթների շնորհիվ։ Ռամոսին հաջողվել է «Ռեալի» կազմում դառնալ Չեմպիոնների Լիգայի քառակի և Իսպանիայի հնգակի չեմպիոն։