«Արսենալի» վինգեր Նիկոլյա Պեպեն շուտով կդառնա «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստը երկուշաբթի՝ օգոստոսի 4-ին, մինչ նոր թիմին միանալը բուժզննում կանցնի Փարիզում։ Տրանսֆերի ձեւաչափն ու հիմնական պայմաններն այս պահին չեն նշվում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Պեպեն մերժել է «Բեշիքթաշի» առաջարկը։ Սակայն այս պահին ֆրանսիացի վինգերը փոխել է որոշումը եւ համաձայնել տեղափոխվել ստամբուլյան ակումբ։
Հիշեցնենք, որ «Արսենալը» Պեպեին գնել է «Լիլից» 2019 թվականին 80 միլիոն եվրոյով։ Կոտդիվուարցի հարձակվողը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Նիցայում»։