«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ստացել է Անգլիայի Պրեմիեր Lիգայի 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ ըստ երկրպագուների։
Մրցանակի հաղթողը, որը յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում շնորհում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA), որոշվում է երկրպագուների կողմից։
Ռեշֆորդը հաղթել է Էրլինգ Հոլանդին և Կևին դե Բրույնեին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի», Բուկայո Սակային և Մարտին Էդեգորային (երկուսն էլ՝ «Արսենալ»), ինչպես նաև Հարի Քեյնին («Թոթենհեմ»/Բավարիա):
25-ամյա Ռեշֆորդը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ ֆուտբոլիստը, ով նվաճեց այս մրցանակը։ Նախկինում երկու անգամ մրցանակը ստացել էին Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին։