Գարեթ Սաութգեյթը կարող է լքել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։

Ինչպես հայտնում է լրագրող Սամի Մոկբելը, անգլիացի մասնագետը դիտարկում է 2024 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունից հետո Անգլիայի հավաքականից հեռանալու հնարավորությունը։ Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է փորձել համաձայնության գալ իսպանացի Խոսեպ Գվարդիոլայի նշանակման հարցում։

Գարեթ Սաութգեյթը գլխավորել է Անգլիայի հավաքականը 2016 թվականին, նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Եվրո-2020-ի արծաթե մեդալներ։