«Ռոմայի» տնօրեն․ «Լուկակուի գործարքը մեզ համար անհնար էր հունիսին կամ հուլիսին»

«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտուն խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի մասին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հռոմեացիների կազմ է տեղափոխվել «Չելսիից» մեկ տարվա վարձակալությամբ։

«Լուկակուի գործարքը մեզ համար անհնար էր հունիսին կամ հուլիսին, սա աներևակայելի էր:

Մոուրինյոն որոշիչ դեր խաղաց այս ամենի իրականացման գործում: Լուկակուին համոզելու համար պահանջվեց չորսից հինգ օր: Այնուհետև մեր սեփականատեր Դեն Ֆրիդկինը մտավ բանակցությունների մեջ և համոզեց «Չելսիին» մրցաշրջանի համար վարձակալել Ռոմելուին»,- իր «Twitter»-ում նշել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։