Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել Ա Սերիա

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ում ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները, հնարավորություն ունի կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում են Todofichajes-ի լրագրողները, 32-ամյա ազատ գործակալի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ Հռոմեական ակումբում գոհ չեն պորտուգալացի Ռուի Պատրիսիոյի խաղից եւ փնտրում են նրան փոխարինող։ Դե Խեան գրավիչ տարբերակ է «գայլերի» համար, քանի որ ստիպված չեն լինի վճարել նրա տրանսֆերի համար։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին, անցած ամառ ավարտվեց ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, և նա հեռացավ «Օլդ Թրաֆորդից»։