Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրում է 40 տարի խաղալ բարձր մակարդակով

Կրիշտիանու Ռոնալդուն ծրագրում է 40 տարի խաղալ բարձր մակարդակով:

Ռոնալդուն հարցազրույց է տվել, որտեղ նրան ստուգել են ստի դետեկտորի վրա։ Յուրաքանչյուր պատասխանից հետո Կրիշտիանուի արձագանքը գնահատվում էր պոլիգրաֆի վրա և ասում էին, թե արդյոք նա անկեղծ է պատասխանել։

– Դուք երբևէ Googel-ով փնտրե՞լ եք ինքներդ ձեզ:
– Շատ անգամ:

– Ֆասթֆուդ ուտո՞ւմ եք:
– Շատ:

– Պորտուգալիան կհաղթի՞ աշխարհի առաջնությունը։
– Այո:

– Դուք վերանայո՞ւմ եք ձեր գոլերը:
– Այո:

– ԱՊԼ – աշխարհի ամենաբարդ լիգան:
– Այո:

– 40-ից հետո դեռ կխաղա՞ք ամենաբարձր մակարդակով:
– Այո,- ասել է պորտուգալացին:

Ըստ պոլիգրաֆի տվյալների՝ բոլոր պատասխանները, բացառությամբ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հնարավոր հաղթանակի, ճիշտ են եղել։