Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ իրեն համարում է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

38-ամյա պորտուգալացին հարցազրույց է տվել YouTube-ի Binance ալիքին, որում նա փորձարկվել է ստի դետեկտորի վրա։

– Որևէ մեկը կգերազանցի՞ ձեր խփած գոլերի ռեկորդը։
– Ոչ:

– Դուք բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու՞ն եք:
– Այո,- պատասխանել է Ռոնալդուն։

Ստի դետեկտորը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի երկու պատասխաններն էլ ճշմարիտ են։

Ռոնալդուն այս տարվա հունվարից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախկինում Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենթուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»։ Բացի այդ, նա Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 200 խաղում ունի 123 գոլ։