«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Չավիի հետ

«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Չավիի հետ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։

Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Նախկինում «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։