«Լոս Անջելեսի» հետ արտագնա հանդիպումից հետո երկրպագուն շիշ է նետել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին թիկնապահի ուղեկցությամբ լքել է խաղադաշտը եւ այդ պահին տրիբունաներից արգենտինացու վրա ջրի շիշ են նետել։ Ընդ որում, շիշն ինքը չի հարվածել Մեսսիին, սակայն ֆուտբոլիստն այս պահը տեսնելուց հետո կռացել է։
Նշենք, որ այս հանդիպմանը Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել։