Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ժամանել է Սաուդյան Արաբիա։
Բելգիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի «Ալ-Շաբաբ» ակումբի հետ, հաղորդվում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոննահիտ։
Սպասվում է, որ կողմերը երկարաժամկետ պայմանագիր կկնքեն, որը հաշվարկվելու է մինչև 2026 թվականի կեսերը։
Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 15 մլն եվրո։