Չավին անդրադարձել է Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին։

«Մարդիկ շատ բան են սպասում Լևանդովսկուց։ Վերջին երկու հանդիպումներում նա մեզ 6 միավոր պարգևեց, վաստակեց նախորդ տուրում, վաստակեց նաև այս տուրում։ Նա շատ չդիպավ գնդակին, բայց ճիշտ դիրք էր ընտրել։ Եթե ​​նույնիսկ չհաղթեինք, ես կմնաի իմ կարծիքին։ Լևանդովսկին լավ խաղաց»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում 35-ամյա լեհը Լա Լիգայի առաջին չորս տուրերում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։