«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի չորրորդ տուրի խաղում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Հակառակորդը հիանալի գործեց պաշտպանությունում: Մենք չկարողացանք բավարար պահեր ստեղծել, երբ տիրում էինք գնդակին, բայց երեք կարևոր միավոր վաստակեցինք մարզադաշտում, որը դժվար է լինում բոլորի համար:
Պետք է ավելի արդյունավետ խաղանք։ Երկրորդ խաղակեսում մենք պետք է ավելի լավ աշխատեինք գնդակով, մարզում ենք այս ասպեկտը։ Մեկ-մեկ չխաղացինք, եզրերի օգնությամբ բավարար հնարավորություններ չստեղծեցինք։
12-ից 10 միավորը լավ արդյունք է»,- ասում է Չավին «Mundo Deportivo»-ին։