«Միլանի» նորեկ Տիջանի Ռեյնդերսը հայտարարել է, որ ցանկանում է իր ողջ կարիերան անցկացնել միլանյան ակումբում։
«Երբ ես նայում եմ շուրջս և տեսնում, թե որ քաղաքում ենք մենք հիմա ապրում, դա ֆանտաստիկ է։ Սա մետրոպոլիա է, ու կան այնպիսի հրաշալի ռեստորաններ։ Այստեղ շատ մակարոն են ուտում։ Իսկ ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ Ես ուզում եմ երկար տարիներ մնալ այստեղ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին «Միլանը» հայտարարեց Ռեյնդերսի տեղափոխության մասին։ 24-ամյա հոլանդացին «ռոսոներիների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։