Լևերկուզենի «Բայերը» շատ մոտ է կենտրոնական պաշտպան Էդմոն Տապսոբայի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիրը երկարաձգել, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Տապսոբան վերջերս սկսեց իր չորրորդ մրցաշրջանը Լևերկուզենի «Բայերի» կազմում։