«Ալ-Քադիսիայի» գլխավոր մարզիչ Ռոբի Ֆաուլերը վստահ է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի առաջնություն։
«Ինչ վերաբերում է այս պահին ֆուտբոլի ամենամեծ խնդրին, եկեք այն անվանենք Սալահ, ապա Սաուդյան Արաբիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ցավալիորեն պարզ է, որ «Ալ-Իթթիհադը» չի հանձնվի», – Ֆաուլերի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Այս մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Tramsfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 65 միլիոն եվրո։