Սերխիո Ռամոսը վերադարձավ իր նախկին ակումբ

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը վերադառնում է «Սևիլիա»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա Ռամոսը պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ, որը լքել է 2005 թվականին՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»։ Պաշտպանը հրաժարվել է «Ալ-Իթիհադից» և կարճաժամկետ պայմանագիր կկնքի անդալուսցիների հետ։

Սերխիո Ռամոսի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որից նա հեռացավ մրցաշրջանի վերջում։